Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սեռական կյանք

Ամուսնական առաջին գիշերը

Ամուսնական առաջին գիշերը

Այժմ դա զգալի չափով պայմանական հասկացություն է դարձել, քանի որ այդ գիշերը կարող է լինել պաշտոնական ամուսնությունից շատ առաջ կամ ամուսնության գրանցումից որոշ ժամանակ անց։ Բացի այդ, սեռական մերձեցումը միշտ չէ, որ գիշերն է լինում։


Սեռական կյանքում նույնիսկ անփորձ նորապսակներն են ի վիճակի սեռական մերձեցման, սակայն ամուսնական առաջին գիշերը խիստ կարևոր իրադարձություն է նրանց կյանքում։ Այն պայմանները, որոնք ցանկալի է ապահովել առաջին մերձեցման ժամանակ, բավականաչափ պարզ են, անառարկելի, բայց դրանց մասին պետք է նախապես մտածել։ Մահճակալը չպետք է ճռճռա, ցանկալի է, որ սենյակում կիսախավար լինի։ Ամուսինները պետք է հիշեն հիգիենայի մասին։ Հարկ է նշել, որ առաջին սեռական հարաբերության նկատմամբ աղջիկների վերաբերմունքն էապես տարբերվում է տղաների վերաբերմունքից։ Աղջիկների զգալի մասը որոշակի վախ է տածում դրա հանդեպ։ Նրանց դուր են գալիս գրկախառնությունը, համբույրները, գուրգուրանքն ու քնքուշ խոսքերը, բայց սպասվող սեռական հարաբերությունը ընկալվում է վախով։ Երիտասարդների կողմից աղջկա զգացմունքներն ու ապրումները հաշվի չառնելը, երբեմն էլ` համառությունն ու բռնությունը կարող են հասցնել հոգեբանական, իսկ եթե աղջիկը դիմադրում է, նաև ֆիզիկական վնասվածքի` հաճախ լրջորեն վտանգելով նորաստեղծ ընտանիքի կայացումն ու կայունությունը։ Ուստի պետք է լինել համբերատար, նրբանկատ և ինքնավստահ։


Ցանկալի է, որ առաջին սեռական հարաբերությունից հետո հաջորդ հարաբերությունը տեղի ունենա առնվազն մեկ կամ մի քանի օր անց (կուսաթաղանթի պատռվածքների ապաքինումից հետո), նույնիսկ եթե երիտասարդ կինն այնքան էլ չի առարկում ավելի վաղ հարաբերություն ունենալուն։


Ամուսնական առաջին գիշերվա և դաշտանի համընկման դեպքում սեռական հարաբերությունը ցանկալի չէ։


Հաճախ է պատահում, երբ ամուսնական առաջին գիշերը ուժգին և կրքոտ գուրգուրանքներից կամ առաջին սեռաշարժումներից տղամարդն արագ լիցքաթափվում է։ Մտահոգվելու կարիք չկա, քանի որ որոշ ժամանակ անց առնանդամը կարող է նորից լարվել, իսկ գրգռման շեմը` ուշանալ, ինչը կերկարացնի հարաբերության տևողությունը։ Երկչոտ, կասկածամիտ և անվստահ տղամարդու առնանդամը կարող է լարվել կամ հեշտոց մտնելու պահին թուլանալ, ինչի հետևանքով հնարավոր է, որ սեռական հարաբերությունը անհաջող ավարտ ունենա։ Այս պարագայում շատ կարևոր է երիտասարդ կնոջ վերաբերմունքը, վարքը։ Հայտնի է, որ երբ զուգընկերուհին հանդիմանում է, ապա մեծանում են տղամարդու անվստահությունը և սեռական մերձեցման հանդեպ վախը։


Թեպետ առաջին կենակցման ժամանակ կուսաթաղանթի պատռվելը ներկայացվում է որպես դրամատիկ, ցավագին և առատ արյունահոսությամբ ուղեկցվող իրադարձություն, իրականում այդ թաղանթը բավական առաձգական է, և երբեմն ամեն ինչ ավարտվում է առանց պատռվածքների։ Եթե նույնիսկ դրանք տեղի են ունենում, ապա ուղեկցվում են ոչ ուժեղ ցավով կամ լինում են առանց ցավի։ Քանի որ կուսաթաղանթն ունի համեմատաբար աղքատ արյունամատակարարում, ուստի առատ արյունահոսության դեպքեր հազվադեպ են լինում։ Հետևաբար, ամենևին էլ կարիք չկա ամուսնական առաջին գիշերը խոշորացույցը ձեռքն առնել ու «խրտնած» վիճակով արյան կաթիլներ կամ լճեր փնտրել, քանի որ դրանք կարող են ընդհանրապես բացակայել։


Բացառիկ դեպքերում ամուր, զանգվածեղ կուսաթաղանթը կարող է խանգարել առնանդամի ներթափանցմանը։ Սա հաճախ խնդիր է դառնում այն կնոջ համար, որը համեմատաբար ուշ է սկսում սեռական կյանքով ապրել. տարիքի հետ կուսաթաղանթը, մյուս հյուսվածքների նման, իր առաձգականությունը կորցնելու հակում ունի։


Առաջին գիշերը ամուսնական զույգի համար երբեմն ճակատագրական և բախտորոշիչ է լինում։ Դժբախտաբար մինչև այսօր էլ կան ծայրահեղ պահպանողական մարդիկ, ովքեր խիստ հետևում են այս սովորույթին`առաջին գիշերվա «արդյունքին»։ Երբեմն ծնողները (հատկապես սկեսուրը) ավելի են մտահոգված և հետաքրքրված հարսնացուի` կույս լինելու հանգամանքով, քան ամուսնական զույգը։ Այս ճնշող հանգամանքը նրանց համար հաճախ ավելորդ լարվածություն է առաջացնում։ Յուրաքանչյուր աղջկա համար առաջին սեռական հարաբերությունը որոշակի լարվածության և տագնապի տեղիք է տալիս, ինչն էլ տեղեկատվության և սեռական դաստիարակության բացակայության դեպքում կրկնապատկվում է։ Այն հիմնականում պայմանավորված է կուսաթաղանթի կառուցվածքային (անատոմիական) և զուգընկերոջ վարքային առանձնահատկություններով։ Գոյություն ունեն կուսաթաղանթի 20-ից ավելի տեսակներ, որոնք տարբերվում են իրենց տեղակայմամբ, հաստությամբ և առաձգականությամբ։ Դա է պատճառը, որ աղջկա սեռական առաջին հարաբերությունը կարող է լինել առանց արյունահոսության և ցավերի։ Սովորաբար լարվածության բացակայության դեպքում կուսաթաղանթի ամբողջականության խախտումը ուղեկցվում է թույլ արտահայտված ցավով և արյունահոսությամբ։ Դա պայմանավորված է ինչպես կուսաթաղանթի տեսակով, այնպես էլ առնանդամի ձգվածության աստիճանով։ Ինչպես արդեն նշվեց, գոյություն ունեն կուսաթաղանթի տարբեր տեսակներ, օրինակ, երբ կուսաթաղանթի անցքը սովորականից մեծ է և առաձգական. նման դեպքում ոչ միայն առաջին սեռական հարաբերությունը, այլև հայելիների միջոցով գինեկոլոգիական հետազոտության ժամանակ դրա ամբողջականությունը չի խախտվում։ Այս տիպի կուսաթաղանթը պատռվում է միայն ծննդաբերության ժամանակ։ Հանդիպում են նաև կուսաթաղանթի բնածին բացակայության դեպքեր։ Ակնհայտ է, որ տեղեկատվության բացակայության հետևանքով նման դեպքերը, որպես կանոն, ծնում են կոնֆլիկտային իրավիճակներ, միջանձնային խնդիրներ, իսկ հետագայում` նաև սեռական խանգարումներ։ Այս կնճռոտ հարցը կարող է ամուսինների բաժանության պատճառ դառնալ։ Բացի այդ, թե կնոջ, թե տղամարդու հետագա սեռական կյանքի համար առաջին ամուսնական գիշերը որոշիչ նշանակություն ունի։ Պատճառը պարզ է. սեռական առաջին կենակցման ժամանակ ամուսինները չափազանց զգայուն են լինում ցանկացած կոպիտ գործողության կամ նույնիսկ անզգույշ ակնարկի հանդեպ։ Իսկ առաջին անհաջող փորձը կարող է որոշ ժամանակ կանանց սեռական ցանկության նվազման, նույնիսկ բացակայության, իսկ տղամարդկանց` սեռական թուլության պատճառ դառնալ։


Օգտակար խորհուրդներ ամուսնական առաջին գիշերվա «հերոսների» համար։


Ամուսնական առաջին գիշերվանից առաջ խուսափեք ալկոհոլ օգտագործելուց, որը խեղաթյուրում է ոչ միայն զգացողությունները, այլև ազդում է վարքային դրսևորումների վրա։ Ալկոհոլը բացասական ազդեցություն ունի պտղի զարգացման վրա, իսկ առաջին սեռական հարաբերության ժամանակ բեղմնավորումը բնավ չի բացառվում։


Կույս զուգընկերուհու հետ սեռական ակտը կարելի է սկսել միայն երկար նախերգանքից հետո։ Կուսազրկման ժամանակ գգվանքները յուրօրինակ «նարկոզ» են, և որքան արդյունավետ լինեն դրանք, այնքան «վիրահատությունը» անցավ կանցնի։ Իսկ լավագույն նարկոզը, իհարկե, կլինի օրգազմը։ Ամուսնական առաջին գիշերը կանանց զգալի մասը հեշտոցային օրգազմ չի զգում, փոխարենը ծլիկային օրգազմը զուգընկերուհու մեջ առաջին սեքսուալ փորձից հաճելի տպավորություն կթողնի։ Մի խոսքով` խրախուսելի է, երբ նրան հնարավոր ցավերից շեղելու նպատակով ավելի երկար ժամանակ է տրամադրվում սիրախաղին` ներգրավելով կնոջ առավել զգայուն էրոգեն գոտիները։
Հեշտոցի խոնավացման համար անհրաժեշտ է օգտագործել լյուբրիկանտներ (քսուքներ հեշտոցի խոնավացումը ապահովելու համար), քանի որ երբեմն տագնապի և լարվածության հետևանքով հեշտոցը բավարար կամ ընդհանրապես չի խոնավանում, և առնանդամի ներհրման պահին կարող է տհաճություն կամ ցավ առաջանալ։ Այդ առումով ցանկալի է, որ զուգընկերն էլ առնանդամին քսուք քսի՝ հեշտոցի բնական խոնավացումը լրացնելու համար։


Կուսազրկմանը ձեռնամուխ եղեք միայն այն բանից հետո, երբ զուգընկերուհու հեշտոցը կխոնավանա և կմեծանա։ Ներհրեք առնանդամը արագ, վստահ շարժումով, սակայն ոչ կտրուկ։


Կինը կարող է համոզված լինել, որ առնանդամի ներթափանցումն ավելի հեշտ կլինի, եթե ոտքերը ծնկներում ծալված լինեն, իսկ ազդրերը` լայնորեն կողմ տարված։ Եթե ոտքերը պարզած պահվեն, կուսաթաղանթի պատռվածքը կլինի կտրուկ և ցավոտ։


Ցանկալի է առնանդամը ներդնելու պահին մի թեթև լարել որովայնի մկաններն այնպես, կարծես փորձելով հեշտոցից ինչ-որ բան դուրս մղել։ Սա կբացառի հեշտոցի մկանների միաժամանակյա կծկումը և կթեթևացնի զուգընկերոջ վիճակը։ Եթե զուգընկերը սեքսուալ փորձ չունի, ապա ավելի լավ է զուգընկերուհին մի ձեռքով ուղղի առնանդամը, իսկ մյուսով բացված պահի սեռական ամոթաշուրթերը։


Զուգընկերուհու հետ պետք է առավելագույնս նուրբ լինել, գուրգուրել, հաճելի խոսքեր ասել։ Ցանկալի է լսել թեթև, մեղեդային երաժշտություն։ Այս ամենը կօգնի զուգընկերուհուն թուլանալ` մոռանալով վախի մասին։ Պետք է գործել շատ վստահ և վճռական. տատանումները և հապճեպությունը զուգընկերուհու առաջին գիշերը կվերածեն իսկական փորձության։ Իսկ դա սպառնում է նրան սեքսուալ նևրոզով։


Հետևաբար, ցանկալի է, որ ամուսինը (զուգընկերը) նախապես տեղեկացված ու, գլխավորը` ինքնավստահ լինի։


Այս բարդ թվացող, բայց խիստ պատասխանատու «առաքելությունը» կատարելուց հետո ցանկալի է գուրգուրել, համբուրել զուգընկերուհուն (հարսնացուին), նրան քնքուշ խոսքեր ասել։ Այդ պահին նրան կենսականորեն անհրաժեշտ են զուգընկերոջ ուշադրությունն ու հոգատարությունը։ Իմաստուն քայլ է նշանավոր իրադարձությունից անմիջապես հետո անկողնում տոնական ընթրիք կազմակերպելը։
Թեև ամուսնական առաջին գիշերը պետք է լինի անկրկնելի և առանձնահատուկ, այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր սեռական հարաբերություն պետք է իր բնույթով լինի առաջինը և տարբերվի նախորդից, ինչն էլ ամուսինների ներդաշնակ սեռական կյանքի գրավականն է։

Հեղինակ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ, բժիշկ-սեքսապաթոլոգ, բ.գ.թ., Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 02.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

28.07.2015

Հարգելի Anul, բարև Ձեզ: Դաշտանի առկայությունը կամ բացակայությունը կապ չունի կուսաթաղանթի հետ: Կուսաթաղանթի ամբողջականությունը կարող եք ստուգել գինեկոլոգի մոտ: 

Մեդ-Պրակտիկ

15.07.2015

Հարգելի Mane, բարև Ձեզ: Ինքնաբավարարումը արտաքին սեռական օրգանների կամ մարմնի այլ էրոգեն հատվածների մեխանիկական գրգռումն է, որն առաջացնում է սեռական բավարարվածության զգացում: Ինքնաբավարարումը տվյալ պահին  փոխարինում է նորմալ սեռական հարաբերությանը: Պատանեկան տարիքում այն համարվում է ֆիզիլոգիական: 

Մեդ-Պրակտիկ

15.07.2015

Հարգելի Ani, բարև Ձեզ: Եթե հեշտոց ներթափանցում չի եղել կուսաթաղանթի վնասում չի կարող լինել: Արյան պատճառ կարող է լինել թութքային հանգույցը կամ ուղիղ աղու ճաքը: Տնային պայաններում ինքնուրույն ստուգել կուսաթաղանթի առկայությունը դժվար կլինի:  

Մեդ-Պրակտիկ

15.07.2015

Հարգելի Arman, բարև Ձեզ: Խնդիրն այլ կերպ կոչվում է վաղաժամ սերմնաժայքում: Պատճառները տարբեր են, ինչպես հոգեբանական այնեպս էլ օրգանական բնույթի: Վաղաժամ սերմնաժայթքման պատճառ կարող է լինել նյարդային լարվածությունը, սթրեսային իրավիճակները: Օրգանական պատճառներից են տարբեր բորբոքային, ինֆեկցիոն հիվանդությունները, որոշ արտասեռական հիվանդություններ: Պատճառը պարզելու համար հարկավոր է մանրամասն սեքսոլագիական քննություն, որի համար հարկավոր է դիմել նեղ մասնագետի: Իրավիճակը որոշ չափով կարելի է մեղմել անեսթեզին պարունակող քսուկներ կամ անեսթեզին պարունակող պահպանակներ օգտագործելով:

Մեդ-Պրակտիկ

15.07.2015

Հարգելի Bella, բարև Ձեզ: Ապրեք ճիշտ, սուտը և խաբեությունը ոչ մի լավ բանի չեն հանգեցնի:

Մեդ-Պրակտիկ

15.07.2015

Հարգելի Anahit, բարև Ձեզ: Եթե չեք օգտագործում տարբեր առարկաներ կամ այլ կոպիտ միջոցներ, ապա ոչ:

Մեդ-Պրակտիկ

15.07.2015

Հարգելի Karine(21.07), բարև Ձեզ: Ինքնաբավարարումը Ձեզ մոտ փոխարինում է նորմալ սեռական հարաբեությանը, և կանոնավոր սեռական կյանքին անցնելու հետ այդ սովորությունը կվերանա: Ձեռնաշարժությունը հորմոնալ խնդիրներ չի առաջացնում: Սակայն որոշ դեպքերում հաճախակի ձեռանաշարժությունը կարող է բերել մեծ սեռական շրթերի չափերի մեծացման, ինչպես նաև կոպիտ միջոցներ կիրառելիս կարող է վնասվել կուսաթաղանթը:

Մեդ-Պրակտիկ

15.07.2015

Հարգելի Անի, բարև Ձեզ: Կուսաթաղանթը ձևավորվում է ներարգանդային կյանքի ընթացքում, և աղջկա ծնվելու պահին այն արդեն առկա է: Սակայն սեռահասունացման շրջանում հորմոնալ տեղաշարժերի հետևանքով հնարավոր է կուսաթաղանթի ձևի որոշակի փոփոխություն, որն ավարտվում է մինչև 20-22 տարեկանը:

Մեդ-Պրակտիկ

15.07.2015

Հարգելի Gnel, բարև Ձեզ: Եթե նախկինում նման խնդիրն չի եղել, նշանակում է Ձեզ մոտ ձեռքբերովի ֆիմոզ է: Պետք է նշել, որ կոնկրետ մրսածությունը չի կարող ձեռքբերովի ֆիմոզի պատճառ լինել: Պատճառ կարող է լինել բորբոքային կամ ինֆեկցիոն պրոցեսները:

Մեդ-Պրակտիկ

15.07.2015

Հարգելի Nina, բարև Ձեզ: Եթե կիստան եղել է փոքր և ինքնուրույն կամ դեղորայքի օգնությամբ ներծծվել է, դա շատ լավ է: Նշանակում է, որ կիստան ֆունկցիոնալ է եղել: Սակայն դա միայն ենթադրություն է, վերջնականապես պարզելու համար հարկավոր է նորից կրկնել ՈՒՁՀ, որից հետո նոր որոշել բուժման հետագա ընթացքը:

Մեդ-Պրակտիկ

15.07.2015

Հարգելի NANE, բարև Ձեզ: Նման բան կարող է լինել, եթե կուսաթաղանթը տեղակայված է հեշտոցամուտքից բավականին հետ: Նշված դեպքերը ոչ հաճախ, սակայն հանդիպում են:

Մեդ-Պրակտիկ

15.07.2015

Հարգելի Karine, բարև Ձեզ: Պարտադիր չէ, որ կուսազրկումն ուղեկցվի առատ արյունով և ցավով: Հնարավոր է արյունը եղել է քիչ և Դուք ուղղակի չեք նկատել: Հնարավոր է նաև, որ կուսաթաղանթը տեղակայված է հեշտոցամուտքից բավականին հետ և պարզապես կուսազրկում չի եղել: Հնարավոր է նաև, որ տեղի է ունեցել մասնակի վնասում կամ էլաստիկության շնորհիվ որոշ չափով լայնանա, և պատռում որպես այդպիսին տեղի չունենա:

Մեդ-Պրակտիկ

15.07.2015

Հարգելի Inga, բարև Ձեզ: Ըստ Ձեր գրածի, դաշտանը տևել է 14 օր: Խնդրում եմ մանրամասնեք, ամեն ամիս երեխայի մոտ դաշտանը քանի օր է տևում, քանի օրը մեկ է կրկնվում, և ինչ նկատի ունեք դաշտանի նախանշաններ ասելով:

Մեդ-Պրակտիկ

15.07.2015

Հարգելի Liana, Ձեր հարցն անհասկանալի է, խնդրում եմ գրեք ավելի հստակ: Կփորձենք օգնել Ձեզ:

Մեդ-Պրակտիկ

15.07.2015

Հարգելի Arpi, բարև Ձեզ: Եթե հարաբերությունները պաշտպանված են, վտանգավոր ոչինչ չկա:

Seda

11.07.2015

Hargeli bjshkuhi xndrum em aseq ka voreve mijoc haraberutyan jamanak cav@ mexmacnelu hamar?

madlen

11.07.2015

Barev dzez xndrum em pataaxaneq es mi qani tari araj mats mtcrel em heshtocs bayc cav u aryun chem nkatel u et jamabak es hetuyqs kckel em hnaravor e kusataxants vnasvac lini.?

Մեդ-Պրակտիկ

09.07.2015

Հարգելի Mine555, բարև Ձեզ: Եթե հարաբերությունները պաշպանված չեն, ինֆեկցիաներով վարակվելու հավանականությունը մեծ է:

Մեդ-Պրակտիկ

06.07.2015

Հարգելի Lena, բարև Ձեզ: Կուսաթաղանթի չպատռվելը պատճառ չէ չհղիանալու համար: Հնարավոր է կուսաթաղանթի տեղակայված է հեշտոցամուտքից բավականին հետ, այդ պատճառով կուսազրկում տեղի չի ունենում, անհանգստանալու կարիք չկա;

Anul

04.07.2015

hargeli bjishk inz brnabarel en 11 tarekanum karox e es kuys clinem u mi banel harcnem es ayd jamanak dashnak chey tesnumm xndrum em hharcis patasxaneq ev xndrum em vonc karam stugem ayd aranc bjishkneri ognutyamb naxapes shnorakal em...

Mane

02.07.2015

Hargeli bjishk inch e nshanakum inqnabavararmamb zbaxvel

Ani

30.06.2015

Barev dzez hargeli bjishk. Xndrum em patasxaneq hetevyal harcis. Ynkerojs het zbaxvum em voch avandakan serakan haraberutyamb (hetancqic) nkatel em aryan hetqer hnaravor e vor zrkvac linem kusataxantic. Ev xndrum em aseq inchpes aranc bjishki dimelu karox em stugel kuys em te voch? Naxapes shnorhakal em.

arman

27.06.2015

барев дез хндрумем патасханек им hарцин.ЕС hараберутян жаманак шутем hангстанум карелие асел да тевуме варкянер инч дехамичоч карелие огтагорцел вор гоне микич еркари.нахапес шноракалутюн

bella

26.06.2015

inchpes karelie kuys dzevanal amusnakan arajin gisher@ ev iharke unenal aryun

Anahit

24.06.2015

barev cez hardeli bjish, es zbaxvum en inqnabavararutyam, ardyoq da karoxe kusataxanti patrvelu patjar handisanal? xndrumem patasxanel.naxapes shnorhakalutyun

Karine

21.06.2015

Barev dzez , es 20 tarekan em ... Mot 4 tari e inqnabavararmamb em zbaxvum ... Kuys em .... Ardyoq da vnas karox e unenal ????... Inqnabavararmamb zbaxvumem shabat@ 1 angam

Անի

21.06.2015

Հարգելի բժիշկ աղջկա մոտ կուսաթաղանթի լրիվ ձևավորումը որ տարիքում է տեղի ունենում?

Մեդ-Պրակտիկ

21.06.2015

Հարգելի Arpi, բարև Ձեզ: Ինչպես հարաբերությունից, այնպես էլ ձեռնաշարժությունից հետո, ցավերը որովայնի ստորին հատվածում վկայում են կոնքի խոռոչի օրգանների հիվանդությունների մասին: Հաշվի առնելով Ձեր տարիքը և ցավի կոնկրետ տեղակայումը, չի բացառվում, որ դա կապված է ձվարանների հետ: Կարող է լինել ձվարանի բորբոքում, կիստա և այլն: Ցանկալի է անցնել ՈՒՁՀ:

Մեդ-Պրակտիկ

21.06.2015

Հարգելի Agnesa, բարև Ձեզ: Հայցում ենք Ձեր ներողամտությունն ուշացած պատասխանի համար, եթե խնդիրը դեռ ակտուալ է, գրեք, կփորձենք օգնել Ձեզ:

Gnel

21.06.2015

shnorhakal em patasxanelu hamar, hargeli bjishk da indz mot nkatvel e banakic heto, mrsacutyan hetevanq karox e linel>?

Կարդացեք նաև

Ինչո՞ւ է վնասակար սեռական կյանքի համեմատությունը ուրիշների հետ. urolog.am
Ինչո՞ւ է վնասակար սեռական կյանքի համեմատությունը ուրիշների հետ. urolog.am

Սեփական սեռական կյանքի համեմատությունն՝ ուրիշների հետ, կոչվում է սեռական համեմատական կողմնակալություն։ Այս կողմնակալությունը շատ դեպքերում համեմատող...

Ինտիմ հարաբերությունների պլանավորում. urolog.am
Ինտիմ հարաբերությունների պլանավորում. urolog.am

Ինտիմ հարաբերությունների պլանավորումը միջոց է, որն օգտագործվում է զույգերի կողմից՝ պահպանելու սեռական մտերմությունն բավարարվածությունը: Սեռական հարաբերության օրերի ու ժամերի պլանավորումը...

Ինչո՞ւ են փռշտում սեքսի ժամանակ… urolog.am
Ինչո՞ւ են փռշտում սեքսի ժամանակ… urolog.am

- Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ:

Տարիներ առաջ դիմեց մի տղամարդ` վերոնշյալ տարօրինակ գանգատով. պարտադիր փռշտոց...

Սեքսոլոգիա
Հաշմանդամություն և սեքս. urolog.am
Հաշմանդամություն և սեքս. urolog.am

Բոլոր հասարակությունների մեջ տարածված է այն թյուր կարծիքը, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ սեռական հաճույք չեն ստանում։ Իրականում ինտիմ կյանքը կարող է հրաշալի լինել նաև անվասայլակով տեղաշարժվող...

Սեքսոլոգիա
Ներթափանցման ցավ. urolog.am
Ներթափանցման ցավ. urolog.am

Էսթրոգենի մակարդակի նվազման հետ (հատկապես դաշտանադադարային տարիքում) առաջանում են հեշտոցային չորություն, որն անհարմար պատճառ է ներթափանցման և սեռական հարաբերության շարունակության համար...

Սեքսոլոգիա
Սեռական զզվանք. urolog.am
Սեռական զզվանք. urolog.am

Սեքսուալությունը ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվելով, շեղվել է ավանդական ընկալումից և հասել նույնիսկ վտանգավոր դրսևորումների։ Նախկինում արգելված սեռական վարքագիծը ավելի է ընդունում...

Սեքսոլոգիա
Մարիխուանա և սեռական հաճույք. urolog.am
Մարիխուանա և սեռական հաճույք. urolog.am

Վերջին գիտական ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մարիխուանայի (կանեփ, cannabis) օգտագործումը բարելավում է սեռական հարաբերությունները: Ներկայում կանեփի վերաբերյալ գրեթե բոլոր հետազոտություններն...

Սեքսոլոգիա
Գենոֆոբիա. urolog.am
Գենոֆոբիա. urolog.am

Գենոֆոբիան (Genophobia) սեռական հարաբերություն ունենալու վախն է։

Գենոֆոբիայի հետ կապված են նաև այլ ֆոբիաներ, ինչպիսին են...

Սեքսոլոգիա
Տղամարդու հարաբերության խնդիրները. urolog.am
Տղամարդու հարաբերության խնդիրները. urolog.am

Տղամարդկանց համար շատ դժվար է սեփական հույզերի ու խնդիրների մասին խոսելը։ Իսկ այդ հույզերի արտահայտումը, ազատ ու անկաշկանդ զրույցը զույգերի առողջ հարաբերությունների համար շատ կարևոր պայման է...

ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Հնարավո՞ր է սեքսը տիեզերքում. urolog.am
Հնարավո՞ր է սեքսը տիեզերքում. urolog.am

Տիեզերական ուղևորությունները` օգուտներից զատ, ունեն նաև սոցիալական կողմեր: Այս խնդիրները կապված են անձնական հիգիենայի կամ սոցիալական մեկուսացվածության, ինչպես նաև սեռական կյանքի հետ։ Հետևաբար...

Սեքսոլոգիա
Ինչպե՞ս է սեքսն ազդում մարդու հաջողության վրա. urolog.am
Ինչպե՞ս է սեքսն ազդում մարդու հաջողության վրա. urolog.am

«Մտածիր և հարստացիր» անձնական զարգացման դասական գրքում Նապոլեոն Հիլն ասում է. «Սեռական ցանկությունը ամենաուժեղն է մարդկային ցանկություններից: Այս ցանկությունից դրդված` տղամարդիկ...

Սեքսոլոգիա
Սեքսը օգտակա՞ր է առողջության համար (Is sex good for health). urolog.am
Սեքսը օգտակա՞ր է առողջության համար (Is sex good for health). urolog.am

Սեռական հարաբերության և սրտի առողջության վերաբերյալ հաճախ տրվող հարցերից են...

Սեքսոլոգիա
Բոլոր տարիքները նվաճելի են. 50-ից հետո սեքսի 4 առանձնահատկությունը. urolog.am
Բոլոր տարիքները նվաճելի են. 50-ից հետո սեքսի 4 առանձնահատկությունը. urolog.am

Անշուշտ, երիտասարդ տարիքում հաճախ է հետաքրքրել, արդյո՞ք ձեր տատիկը և պապիկը սեքսով  զբաղվում են, կամ գուցե ստիպե՞լ եք նրանց` ամաչելուց քրքջալ: Զարմանալի չէ, քանի որ ծեր տարիքում հնարավոր է...

Սեքսոլոգիա
Ուռուցքաբանությունն ու սեռական կյանքը. oncology.am
Ուռուցքաբանությունն ու սեռական կյանքը. oncology.am

Ինտիմ կյանքում առաջանում են խնդիրներ մարդկանց մոտ, ովքեր ստանում են կամ արդեն ավարտել են ուռուցքաբանական բուժումը։ Պատճառը նրանում է, որ ուռուցքաբանական բուժումն իր հետքն է թողնում ինչպես հիվանդի ֆիզիկական վիճակի...

Ուռուցքաբանություն Սեքսոլոգիա
Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am
Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am

Չնայած սեքսուալության և նրա դրսևորման նորմաների մասին գիտնականների և փիլիսոփաների բազմաթիվ ձևակերպումներին՝ հասարակության մոտ պահպանվում են այս բառի փոքր-ինչ այլ պատկերացումներ: Հենց հասարակությունն է որոշում...

Սեքսոլոգիա ԿԻՆ: Ինտիմ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ